Armtimes.com–ը գրում է.

Ավազակները մուտք են գործել Լոնդոնի «Արսենալի» կոլումբիացի դարապասապահ Դավիդ Օսփինի տուն եւ առեւանգել նրա մեքենան: Eurosport-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ դարպասապահը բացակայել է տնից՝ ազգային հավաքականում գտնվելու պատճառով:
Տանը գտնվող կինը եւ երկու երեխաները քնած են եղել երկրորդ հարկում: Առավոտյան կինը նկատել է, որ տան լուսամուտը բաց է եւ չկան մեքենայի բանալիները: Ուրիշ ոչ մի բան չի անհետացել:
Ավելի ուշ Օսփինի Mercedes AMG-ին, որն արժե 100 հազար ֆունտ սթերլինգ, նկատվել է արագաչափի կողմից: Կոլումբիացու ավտոմեքենան հետո հայտնաբերվել է լքված՝ Ուեմբլի պարկում:
Eurosport-ը հիշեցնում է, որ ընթացիկ խաղաշրջանում Օսփինը պաշտպանել է «Արսենալի» դարպասը երեք խաղերում եւ բաց թողել վեց գնդակ:



