Tert.am–ը գրում է.
Թուրքիայի Կայսերիի նահանգում դպրոցական տղայի են ձերբակալել` երկրի նախագահ Էրդողանին վիրավորելու համար:
Hurriyet Daily News-ը մանրամասնում է, որ ինչպես պարզվել է 14-ամյա տղային ձերբակալել են երեկ և բաց թողել այսօր:
Աղբյուրը չի կարողացել պարզել, թե կոնկրետ ինչ «վիրավորանքի» համար են ձերբակալել տղային, սակայն հայտնի է, որ ոստիկանները նրան բռնել են տեղի ինտերնետ ակումբներից մեկի մոտ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայում նախագահին վիրավորելու համար կարող է սպառնալ մինչև 4 տարվա ազատազրկում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/10/23/turkish-teen-detained-for-insulting-erdogan/1823828
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



