Սողոմոն Քոչարյանը դարձել է նաև բժիշկների հերոսը, նրանք լրիվ ուրիշ մարդիկ են, սանիտարկեքն այնքան հոգատար են նրա նկատմամբ, քրեակատարողականի տղերքը, որ հսկում էին Սողոմոնին, գիշերները նրա խնամքով էին զբաղված։ Սողոմոնը նրանց համար արդեն հանցագործ չէր։ Սողոմոնը նաև հույս է մնացած ցմահ դատապարտյալների համար, որովհետև նրա գործը դարձավ նախադեպ։ Ծանր հիվանդությամբ տառապող «հանցագործ» Սողոմոն Քոչարյանը, ով այսօր ազատության մեջ է, միացրել է այսքան տարբեր մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել