Ս.թ. հոկտեմբերի 12-ին BlogNews-ում հայտնվել էր «Ալինա Մարտիրոսյանը սիրավեպ ունի 25-ամյա տղայի հետ» վերտառությամբ գրառում, որը լրատվական դաշտում մեծ աղմուկի առիթ հանդիսացավ, այնուհետև հերքվեց Ալինա Մարտիրոսյանի կողմից և որակվեց որպես ստահոդ։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ պարզաբանել, որ նյութի հեղինակը BlogNews-ը չէ, այլ «Skandalist» կեղծանվամբ հանդես եկող մի օգտատեր, որի հնչեցրած մտքերն ու տեսակետները բացառապես նրա սեփականությունն են։ Ինչպես նախկինում բազմիցս շեշտել ենք՝ տարբեր տեսակետների արտահայտման հարթակ հանդիսացող BlogNews-ի խմբագրակազմը կարող է կիսել կամ չկիսել կայքում հայտնվող հեղինակների մտքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել