Սարգսյան-Ալիև հանդիպում ուշ, թե շուտ լինելու է. Պաշտոնական ՍտեփանակերտPanorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կատարելիք այցի շրջանակներում հանդիպում կկայանա նաև Ստեփանակերտում, ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Համանախագահները կայցելեն Արցախ և հանդիպում կունենան ղեկավարության հետ», -ասաց Բաբայանը` նկատելով, որ այս տարի փետրվարին է եղել համանախագահների այց Ստեփանակերտ:

Բաբայանի խոսքով, պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է համանախագահների հետ սպասվելիք հանդիպումը, քանի որ նման հանդիպումները «բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասն են, նպաստում են խաղաղ կարգավորմանը ու տարածաշրջանում կայունության ապահովմանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել