4113834ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հիմնավորվել է արդեն Աֆղանստանի նահանգների մեծ մասում։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԴԱԻՇ-ը շարունակում է ընդլայնել ներկայությունն Աֆղանստանում։ Նրանք (ԴԱԻՇ-ի գրոհայինները) հիմնավորվել են արդեն 34 նահանգներից 25-ում»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ խմբավորումը փորձում է ամրապնդվել նաև հարևան Պակիստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել