Panorama.am-ը գրում է.
Այսօր Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի ադրբեջանական «Գաբալային»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնի պատճառներով չի ժամանել մրցավայր. Ակումբի ղեկավարությունը, ելնելով նրա անվտանգության նկատառումներից, որոշել է հայ ֆուտբոլիստին թողնել Դորտմունդում: «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հանդիպումից առաջ խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին:
«Շատ ափսոս, որ նա մեզ հետ չէ: Ինչպես մարզական, այնպես էլ մարդկային առումներով: Ես կարծում եմ, որ նման բարձր մակարդակում ֆուտբոլը չպետք է որևէ ճնշող բան ունենա: Պետք է դուրս լինի ցանկացած բախումից, վախից ու հոգսից: Սակայն մենք, այնուամենայնիվ, որոշեցինք հաշվի առնել երկրների միջև առկա լարվածությունը: Հարգանք ենք զգում այս իրավիճակի հանդեպ և կայացրել ենք որոշում, որը բոլորիս համար հանգստություն է նշանակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ