Շարունակելով Ձեզ ներկայացնել Instagram սոցիալական ցանցի հետաքրքիր էջերը՝ այս անգամ ուզում եմ անդրադառնալ հայկական էջերից մեկին:
doorsofyerevan էջում հավաքված են մեր սիրելի քաղաքի հետաքրքիր դռների լուսանկարները:
doorsofyerevan-ի էջն ունի ընդամենը 136 հետևորդ:
Էջի հեղինակը գրում է.
«Ես ամբողջովին տարված եմ դռներով... ամեն տեսակ դռներով։ Իմ տարվածությունը սկսել է երկար տարիներ առաջ, և ժամանակի ընթացքում այն միայն ավելի ուժգնանում է։ Յուրաքանչյուր այցելուի համար դռներն են ստեղծում առաջին տպավորությունը, և յուրաքանչյուր դռան հետևում մի պատմություն կա... Դռները պատմություններ են պատմում, երբ համարձակվում ես բացել ու նայել, թե ինչ կա դրանց ներսում։ Ինձ միշտ գրավում են դռները, անկախ նրանից, թե որտեղ եմ ես։ Ճամփորդելու ժամանակ դրանք պարտադիր պատկերներ են, որ պետք է լինեն իմ լուսանկարների շարքում։ Սակայն որպես իսկական երևանցի աղջիկ՝ ես չէի կարող անտարբեր լինել իմ քաղաքի դռների նկատմամբ»:
































