Tert.am–ը գրում է.

Մաշկի հետ կապված խնդիրներ (մուգ բծեր, կորյակներ, գորտնուկներ) ունենում են շատերը:  Healthy food house-ը դրանցից ձերբազատվելու բնական միջոցներ է ներկայացրել, որոնք կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ:

Սև բծեր, կետեր:   Սրանք առաջանում են արևի ճառագայթներից կամ լյարդի ծերացման պատճառով, որոնք կարելի է վերացնել բնական միջոցներով:


1. Կարելի է այդ հատվածները մշակել կիտրոնի հյութով թրջած բամբակով` օրական երկու անգամ:


2. Կարելի է սև բծերին թարմ հալվեի տերևներ քսել, անհրաժեշտ է կիսել տերևը մեջտեղից և ներսի կողմով սրբել դեմքի մաշկը:


3. Կարելի է խառնել ծովաբողկը և քացախը ու քսել անհրաժեշտ հատվածին:  Սև բծերն աստիճանաբար կանհետանան:


4. Կարելի է հյութաքամել սոխը կամ հարել բլենդերով և դնել մաշկի սև հատվածին, թողնել 10-15 րոպե և լվանալ: Այս եղանակը պետք է կիրառել ամեն օր:


Ծակոտիներ: Մաշկի ծակոտիները երբեմն լցվում են փոշով, ինչը բերում է սև կետերի և կորյակների առաջացմանը: Դրանք ևս կարելի է վերացնել կանոնավոր բուժման արդյունքում:


1. Դրանք կարելի է վերացնել գերչակի յուղի և կերակրի սոդայի օգնությամբ, որոնցից պետք է մածուցիկ խառնուրդ ստանալ և քսել մաշկին, ապա կապել բինտով և թողնել` այդպես մնա գիշերվա ընթացքում:


Գորտնուկներ: Դրանց վերացման համար ևս մի քանի եղանակ կա:


1. Խնձորի քացախի կամ սիդրի մեջ թրջած բամբակը պետք է դնել գորտնուկի վրա և վիրակապել, թողնել 24 ժամ: Կրկնելու դեպքում բամբակը պետք է փոխել:


2. Բանանի կեղևը ևս բնական միջոցներից մեկն է, որն օգնում է ազատվել գորտնուկներից: Պետք է կեղևով տրորել գորտնուկի հատվածը, կրկնել երկու շաբաթ:


3. Մյուս տարբերակը սխտորի օգնությամբ է: Կարելի է սխտորի փոշին կամ կտրատած սխտորը դնել գորտնուկի վրա, վիրակապել և թողնել գիշերը վիրակապած: Երկու շաբաթ անց գորտնուկը կանհետանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել