Թենիսի Մոսկվայում ընթացող հեղինակավոր՝ 768 հազար դոլար մրցնակային հիմնադրամով մրցաշարում՝ «Կրեմլի գավաթի» 26-րդ խաղարկության կանանց մենախաղի մրցումներում քիչ առաջ ավարտվեց 1/8-րդ եզրափակչի հանդիպումներից մեկը, որտեղ հեղինակությունների սարսափ դարձած համաշխահային դասակարգման՝ WTA-ի ցուցակում այս շաբաթ 66-րդ հորիզոնականում ընթացող կանանց թենիսի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, 21-ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանն ընդամենը 1 ժամը 18 րոպեում բավական դյուրին հաշիվները մաքրեց և տպավորիչ ու դիտարժան խաղով 6:2, 6:3 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Ֆրանսիայի պատվիրակ, 22-ամյա Քրիստինա Մլադենովիչի նկատմամբ՝ պայքարից դուրս թողնելով աշխարհի 27-րդ ռակետին: Հիշեցնենք, որ 1-ին շրջանում հայ թենիսիստուհուն չէր կարողացել դիմակայել իր կարիերայի ընթացքում 3 մլն դոլարից ավելի պարգևավճար վաստակած ու դասակարգման ցուցակի մինչև 19-րդ հորիզական բարձրացած 29-ամյա բազմափորձ ամերիկուհի Վառավառա Լեպչենկոն, ով համաշխարհային դասակարգման ցուցակում ներկայումս 44-րդ տեղում է ընթանում:
Այժմ քառորդ եզրափակիչ մտած Գասպարյանը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի իր համերկրացի՝ 24-ամյա Անաստասիա Պավլյուչենկոյի հետո, ով հիմա աշխարհի 31-րդ ռակետն: Վերջինս, ի դեպ, այսօր 1/8-րդ փուլում պայքարից դուրս թողեց դասակարգման ցուցակի 9-րդ տեղում ընթացող Չեխիան ներկայացնող, 28-ամյա թենիսիստուհի Լյուսի Սաֆարովային, 2 ժամ 32 րոպե տևած մրցամարտում հաղթելով 6:1, 6:7(2), 6:3 հաշվով: 
Նկատենք, որ մենախաղի մրցաշարում տոնած այս կարևոր երկրորդ հաղթանակի շնորհիվ Մարգարիտա Գասպարյանն ապահովեց 20120 դոլար պարգևավճարն ու վարկանիշային 100 միավորն, որը նրան թույլ կտա հաջորդ շաբաթ մենախաղի վարկանիշային ցուցակում 66-ից բարձրանալ 60-րդ հորիզոնական:
Իսկ ահա կանանց զուգախաղում, ուր Մարգարիտան ընկերակցում էր իր մշտական զուգընկերուհու՝ ռուսաստանցի 26-ամյա թենիսիստուհի՝ Ալեքսանդրա Պանովի հետ, երեկ երեկոյան 1/8-րդ փուլում անհաջողության մատնվեցին: Նրանք մրցեցին Ալեքսանդրա Կրունիչ, Սերբիա/Պետրա Մարտիչ, Խորվաթիա երկյակի հետ, ու դրամատիկ և անհաշատ պայքարից հետո զիջեցին 2:6,7:6(6), 7:10 հաշվով ու դուրս մնացին հետագա մրցապայքարից։
Հիշեցնեք, որ 22-ամյա սերբուհին WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա ընթանում է 96, իսկ 24-ամյա խորվաթուհի նրա զուգընկերուհին՝ 99-րդ հորիզոնականում: Համեմատության համար նշենք, որ Գասպարյանը զուգախաղի դասարկարգման ցուցակում հիմա 74-րդն է, իսկ Պանովան էլ՝ 43-րդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել