Հեղափոխությունը խժռում է իր զավակներին:
Սա հին խոսք է:
Խուսափել դրանից մեզ կարծես թե չի հաջողվում:
Կա երևույթների պատմական տրամաբանություն, և ցավալը, ինքդ քո մեջ ընդվզելը, ցասումից ծառս լինելը դեռ որոշիչ փոփոխությունների հիմք չեն:
Միշտ առանձնակի ակնածանք եմ ունեցել Սամսոնի հանդեպ, ով իր պատմական դերակատարությունն ունեցավ ազգի կյանքում ու, գնահատանքի չսպասելով ու չգնահատվելով, իր կյանքն է ապրում:
Հինգ օր առաջ մի հավաքին ներկա էր, պարտքս համարեցի ելնել նստած տեղից ու ողջունել նրան որպես Երևույթի:
Չէ, վհատվել պետք չի. այս փուլը մենք կհաղթահարենք: Այս ամենը մեր թերացումի հետևանք է՝ անկարող եղանք համախմբվել հայի գենը կրողներով:
Հիմա սխալներն ուղղելու ժամանակն է...
Կից նյութն՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10208306882373633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել