Արամ Աշոտի ՍարգսյանՀարցին պատասխանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։

Սեռավարակները բաժանվում են մի քանի խմբի`

վեներական հիվանդություններ, մաշկային հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, հիվանդություններ, որոնք ախտահարում են մյուս օրգան-համակարգերը: Ներկայումս առանձնանում են մոտ 20-25 տեսակի հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով:

Վեներական հիվանդությունների թվին են պատկանում գոնորեան, սիֆիլիսը, գարդնելլերան, սեռական օրգանների հերպեսը, տրիխոմոնոզը, ուրեապլազմոզը, քլամիդիոզը և այլն:

Սեռական ճանապարհով փոխանցվող ամենահայտնի հիվանդությունը քոսն է, իսկ ՁԻԱՀ-ը, հեպատիտի B և C տեսակները, լյամբլիզը հիվանդություններ են, որոնք ախտահարում են նաև մյուս օրգանները: Սեռավարակների վտանգավորությունը նրանց առաջացրած հիվանդության բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով բերում են շատ լուրջ հետևանքների: Օրինակ՝ քլամիդիաները, միկոպլազմաներն ու ուրեապլազման շատ հաճախ առաջացնում են պրոստատիտ, օրխիտ: Այս հիվանդությունների բարձիթողի վիճակն էլ տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել անպտղության: Կանանց մոտ ևս այս վարակները պատճառ են հանդիսանում ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների, օրինակ` արգանդի: 

Սեռավարակները կարող են փոխանցվել

. առանց պահպանակի ունեցած յուրաքանչուր սեռական հարաբերության ժամանակ

. արյան փոխներարկման ժամանակ, արյան կամ արյան բաղադրամասերի հետ անմիջական շփման ժամանակ

. ներարկիչների և ասեղների համատեղ օգտագործման ժամանակ

. մորից երեխային` հղիության ընդացքում, ծննդաբերության կամ կրծքով կերակրելիս

Սեռավարակների հիմնական ախտանշանները

. արտադրություն միզուկից

. արտադրություն հեշտոցից

. տհաճ հոտ ունեցող արտադրություն, միզելու ժամանակ այրոցի զգացում

. ցավեր որովայնի ստորին շրջաններում

. խոցեր սեռական օրգանների շրջանում, սեռական գորտնուկներ, վերքեր, ուռուցքներ

. մաշկային ցան, քոր, մեծացած ավշային հանգույցներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել