Հլը նայեք՝ «հիմնավորում» են, որ վատ վերաբերմունքի պատճառով իրենք Հայաստանից արտագաղթում են՝ իրանց հետ տանելով ռեսուրսները, որ էստեղ կարային ներդնեին։ Ավելին՝ «աբիժնիկի» պես փող էլ չեն փոխանցում Հայաստան (իրենց ասելով)։ Ու արդյունքում մեր տնտեսությունը հսկայական գումարներ է կորցնում։
Մի խոսքով, մեզ ասում են՝ մեզ մի ճնշեք, որովհետև մենք փող ունենք: Արդեն տնտեսական նպատակահարմարության վրա են շեշտը դնում։
Մենակ չհասկացա, թե էդ ոնց են հաշվել, որ 2011-2013-ին Հայաստանից հեռացել են 5891 միասեռական։ Փաստորեն, հատ-հատ ճանաչում են մեկը մյուսին։ ))))
P.S. Հա, ու խնդրում եմ էս տնտեսական հաշվարկների հեղինակը թող հայտնի իր ով լինելու մասին, նոր բանավիճենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/637157869758500
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել