Հարգելիներս, ցանկանում եմ խոսել Հայաստանում առկա ակումբների մասին, որոնք գտնվում եմ անմխիթար վիճակում: 
Կկոնկրետանամ «Պապառազզի» կոչվող ակումբի վրա, որտեղ և ես եղա վերջերս: Նախ՝ մենք մուտքի համար վճարել էինք 3000 դրամ յուրաքանչյուրս և գումարած 20.000 դրամ՝ առանձին սեղանի համար:
Ամենասկզբից մեր սեղանին երկու կին էին նստած և մեզ ցանկանում էին խնդրել, որ մենք այսպես ասած իրանց մեր հաշվին տեղ տանք, դա էլ մի կողմ, 2 ժամ չանցած՝ մեզ հանում են ակումբից՝ առանց որևէ պատճառ ներկայացնելու, սա այն դեպքում, որ մենք նվազագույնը 30.000 հազար վճարել էինք: Ամեն ինչ կանցներ, եթե այսօր, երբ ես գնացել էի պարզելու մեզ դուրս հրավիրելու պատճառը, ինձ չվիրավորեին և հանգիստ ու անգամ ժպիտով մարդու պես խոսեին գուցե, և ես լինեի մեղավոր և ներողություն խնդրեի, սակայն նրանք, ոչինչ չբացատրելով, անձնական վիրավորանք հասցնելով և ինձ համար անհասկանալի բաներ ասելով, անգամ թույլ չտվեցին մեկ բառ ասել: Միայն հիշում եմ, որ նրանք ասացին որևէ անարգելի արտահայտություն՝ կապված նրա հետ, որ իրենք սիրիահայ են, այլ ոչ պարսիկ, և դա իրենց համար ցածրակարգ է, և հետո ասացին որ երևանցին էդքան հայ չի, ինչքան սիրիացին. «Հարգելիս, դու եկել, «փախել» ես Սիրիայից ու քեզ հայ ես համարո՞ւմ, այն էլ բարձրակարգ, իսկ պարսիկը, ով ուղղակի կարոտից է եկել, վերջին սո՞րտ»։ Ես դա չհասկացա իհարկե, ինչևէ, ինչ եմ ուզում ասել, երկար մտածեք մինչև ակումբ գնալը և նախօրոք գումար մի՛ վճարեք, ձեզ դուրս կնետեն առանց պատճառի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել