Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան  նշել է, որ կազմակերպության անդամ-երկրների անվտանգության մակարդակը մի քանի անգամ բարձրացել է: Ամերիկացի զինծառայողն Աֆղանստանում սպանել է 16 խաղաղ բնակչի. թալիբները խոոստացել են արժանի հակահարված տալ: Իսկ ԱՄՆ-ում քննարկում են Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը:
  • Նիկոլայ Բորդյուժան փաստել է, որ կազմակերպության անդամ երկրների, այդ թվում Հայաստանի անվտանգության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակասությանը և ՀԱՊԿ-ի կողմից Իրանի խնդրին միջամտելուն`Բորդյուժան ասել է. «Զենքի կուտակումը ղարաբաղյան հակամարտության գոտում չի նպաստում նրա հանգուցալուծմանը: …Ներկայումս ՄԱԿ-ի կառույցները Իրանում ակտիվ գործողություններ են տանում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, այս հարցին ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիք չկա»: Թեման`news.am, panarmenian.net(1,2) կայքերում
  • Արդեն իսկ մեկնարկել է «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն և կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագիրը, որը նախատեսում է դասախոսություններ մի շարք զորամասերում: Առաջին դասն անցկացվել է Նուբարաշենի զորամասում` Մանկավարժական համալսարանի ասպիրանտների, մագիստրոսների և  դասախոսների մասնակացությամբ:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է ընդլայնել ՆԱՏՕ-ի կազմը` ի հաշիվ Վրաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Մոնտենեգրոյի: Փաստաթղթի ընդունման դեպքում նշված երկրները առաջին անգամ կներկայացվեն որպես ՆԱՏՕ-ի «ասպիրանտ» երկրներ, որոնք ձգտում են անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:
  • Հետաքրքրական է, որ դրան զուգահեռ` թբիլիսյան «Կվիրիս պալիտրա» թերթը գրում է պաշտպանության նախարարության որոշման մասին, որով նախատեսվում է տուգանել 28.000 լարիի չափով (մոտ 17.000 դոլար) այն զինծառայողներին, ովքեր կհրաժարվեն մեկնել Աֆղանստան: Իսկ վրացիների` Աֆղանստան չմեկնելու ցանկությունը պայմանավորված է խաղաղապահ գործունեության ընթացքում 15 վրացու մահով, որոնց ընտանիքներին որպես փոխհատուցում տրվել է 6,000 դոլար:
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել