Չինգիզխան՝ Մոնղոլական կայսրության հիմնադիր: Ո՞ւմ էր պատկանում նրա սիրտը:

4718514_e5ea8083

Չինգիզխանը ծնվել է 1155 թ., երբ մոնղոլները հաղթանակ էին տոնում թաթարական ցեղերի նկատմամբ: Նրա հայրը՝ մի մեծ ցեղի ազնվական առաջնորդ Եսուգայ բատուրը, իր որդու ծնունդը համարեց նախանշան և անվանեց նրան Թեմուչին (Թեմուջին), ինչը թարգմանաբար նշանակում է «դարբին»: 1164թ. Եսուգայ բատուրն ամուսնացնում է որդուն, երբ նոր-նոր լրանում էր վերջինիս 9 ամյակը:

Աղջիկը սերում էր պակաս ազնվական ընտանիքից, սակայն ծնունդով Ունգիրատական ցեղից էր, որը հին ժամանակներից հայտնի էր իր աղջիկների գեղեցկությամբ: Բորտեն իր մանկահասակ փեսացուից մեծ էր երեք տարի, լավ դաստիարակված էր և շատ գեղեցիկ: Նա փոքրիկ Թեմուչինի առաջին կինը դարձավ և հավատարիմ մնաց նրան մինչ կյանքի վերջ: Նրանք միասին ապրեցին 40 տարուց ավել: 1206թ. Թեմուչինը դառնում է Մոնղոլական կայսրության Մեծն Խան և անվանում է իրեն Չինգիզխան:

4718531_cb9df54a

Հնագույն ավանդույթների համաձայն՝ մոնղոլները պետք է ունենային մի քանի կին, սակայն խանը չէր ցանկանում տուն բերել այլ կանանց: Նա սիրում էր Բորտեին, սակայն նա արդեն ծեր էր և չէր կարող սերունդ պարգևել խանին: Այդ պատճառով խանի մտերիմները սկսեցին համոզել նրան, որպեսզի երկրորդ կին բերի տուն, իսկ իմաստուն Բորտեն չընդդիմացավ և ամեն ինչում ենթարկվում էր իր ամուսնուն: Խանը ռազմական արշավներից իր հետ բերում էր երիտասարդ աղջիկների և դարձնում իր հարճը, և մի քանի տարի անց տիրակալն արդեն ուներ մոտ 2000 կին, որոնցից շատերին նա նույնիսկ չտեսավ էլ:

4718542_a13f4b27

Մի անգամ հանրաճանաչ մոնղոլը որոշում է իր հողերից վռնդել բոլոր թաթարներին: Կոտորելով և վռնդելով թաթարներին իրենց հարազատ տափաստաններից՝ Չինգիզխանը հանդիպում է երիտասարդ թաթարուհի Եսուղանին: Նա այնքան գեղեցիկ էր, որ խանը հրամայում է բերել աղջկան իր հարեմ և դարձնել իր հարճը, իսկ հետո նա որոշում է ամուսնանալ աղջկա հետ: Երբ Չինգիզխանը գալիս է աղջկա մոտ և հայտնում իր որոշումը, աղջիկը կախում է գլուխը և լաց լինում:

Զարմացած խանը հարճից պահանջում է անմիջապես պատասխան: Եվ վերջինս պատմում է իր մեծ քրոջ՝ Եսուի մասին, ում շատ էր սիրում և չէր ուզի, որ իր քույրը զոհ դառնա կատաղած մոնղոլների ձեռքում: Չինգիզխանը հրամայում է գտնել Եսուին: Նա շատ էր ցանկանում տեսնել այդ աղջկան:

4718556_c15c9f36

Շարունակությունն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել