clooney-wedding-2-_3055467kInStyle ամսագիրը կազմել է 2015 թ. Հոլիվուդի ամենաոճային զույգերի վարկանշային ցուցակը: Առաջին տեղում Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալն են, հայտնում է Рopcornnews-ը:

25 ամենաոճային զույգերի ցուցակում ընդգրկվել են նաև Ջոնի Դեպը և Էմբեր Հերդը, Նիկոլ Քիդմանը և Քիթ Ուրբանը, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն:

Առաջին տասնյակն այսպիսին է՝ Ջորջ և Ամալ Քլունի, Մեթյու Մաքքոնահի և Կամիլա Ալվես, Ջոնի Դեպ և Էմբեր Հերդ, Բեյոնսե և Ջեյ Զի, Քրիսսի Թեյգեն և Ջոն Լեջենդ, Օլիվիա Պալերմո և Յոհաննես Հյուբլ, Նիկոլ Քիդման և Քիթ Ուրբան, Քեյլի Կուոկո և Ռայան Սվիթինգ, Կիռա Նայթլի և Ջեյմս Ռայթոն, Բլեյք Լայվլի և Ռայան Ռեյնոլդս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել