Սանկտ Պետերբուրգում մահացել է տաջիկ միգրանտներից վերցրած երեխանPanorama.am-ը գրում է.

Տաջիկստանից Ռուսաստան մեկնած միգրանտների երեխային նրանց ձեռքից վերցրել են ողջ, հանձնել՝ մահացած: 
«Ազատություն» ռկ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 13-ին միգրացիոն օրենսդրության պահանջների խախտման կասկածանքով Տաջիկստանի քաղաքացի ամուսիները ձերբակալվել են: Նրանք պատմել են, որ կնոջ մոտից վերցրել են 5 ամսական որդուն՝ Ումարալ Նազարովին: Ոստիկանները կնոջը չեն ասել, թե ուր են տանում երեխային:

Ձերբակալելուց մի քանի ժամ անց դատարանը որոշում է երկուսին էլ Ռուսաստանից արտաքսել Տաջիկստան՝ թույլ տալով, որ նրանք ինքնակամ լքեն երկիրը: Յունուսովան որդուն վերցնելու համար գնացել է ոստիկանության բաժանմունք, սակայն նրան չեն ասել, թե որտեղ է երեխան: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան նրան հայտնել են, որ երեխան մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել