oil_spill_diver

Հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը: «Տարվա լավագույն ռեստորանային համալիր» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ շատերիս կողմից սիրված «Հավանա» ռեստորանային համալիրը։ 2011թ-ին հիմնադրված «Հավանա» ռեստորանային համալիրն այս արժանի գնահատականին հասել է շնորհիվ նրա, որ իր գործունեության ընթացքում մշտապես տրամադրել է լավագույն ծառայությունները ռեստորանային ոլորտում՝ փորձելով առանձնանալ թե՛ իր յուրահատուկ խոհանոցով, թե՛ բարձրակարգ սպասարկմամբ, թե՛ առանձնացող ու հետաքրքիր շոու ծրագրերով: Այս ամենի շնորհիվ սոցիոլոգիական հետազոտությունների և փորձագիտական գնահատականների արդյունքում արժանացել է 2015թ-ի «Միջազգային ստանդարտներին համապատասխան ռեստորանային սպասարկում» անվանակոչմանը:

big_top_mister_x_ts1323254150
«Հավանա» ռեստորանային համալիրի անձնակազմը հավաստիացրեց. «Մենք հավատարիմ ենք մնում մեր կարգախոսին և չենք պատրաստվում սահմանափակվել այս բարձունքով: Մենք մշտապես ձգտելու ենք էլ ավելի բարձր մակարդակ և հարմարավետություն ապահովել մեր այցելուների համար»:

ebay-sniper 1443872122_east-2014-russian-military-exercises-in-kamchatka-1
Շնորհավորում ենք «Հավանա» ռեստորանային համալիրի ողջ անձնակազմին և մաղթում նորանոր բարձունքների նվաճումներ, իսկ ով չի հասցրել լինել «Հավանա» ռեստորանային համալիրում, կարող է այցելել և ամեն օր՝ ժամը 19:30-24:00-ը, վայելել հայկական էստրադայի լավագույն կատարողների երգերը: Երեկոյի ընթացքում ձեզ համար կերգեն Էրիկը, Արմոն, Գայա Արզումանյանը, Սարգիս Ավետիսյանը, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը, Հասմիկ Կարապետյանը, Գրիշա Գրիգորյանը, Սենչը, Սենիկ Բարսեղյանը, Անի Լուպեն, Ռուզաննա Անդրեասյանը, Մարինե Մխիթարյանը, Կարեն Մովսիսյանը, Թամարա Ժամհարյանը, Տիգրան Կարապետյանը, Ալյա Սեդրակյանը, Վլադ Պողոսյանը, Ալինա Կիրակոսյանը, Ջանինան, Արմեն Սարգսյանը, իսկ պարային յուօրինակ համարներով ձեզ կուրախացնի «Հավանա» շոու բալետը:

ancientrockpainting5000bc-copy

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել