Replik.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության պատասխանատուի տեղակալ Մարկ Թոները լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը չի պահանջում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հենց այսօր կամ վաղը հրաժարական տա:
«Մենք չենք ասում, որ նա պետք է վաղը հեռանա»,-ասել է Թոները: Նրա խոսքերով, Վաշինգտոնը հստակ հասկացնել է տալիս, որ Ասադը չպետք է այսօր կամ վաղը հեռանա, ուղղակի նա ի վերջո չի կարող մնալ երկրի նախագահի պաշտոնում:
Նա հավելել է, որ Ասադը նույնիսկ չի կարող մաս կազմել անցումային շրջանի բոլոր փուլերին, իսկ թե որքան է ձգվելու այդ անցումային շրջանը, դեռ հայտնի չէ:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=68846
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել