Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ին իր նոր տեսահոլովակի գաղափարի եւ նկարահանման ընթացքի մասին է պատմել Արամ Mp3-ն: Երգչի նոր՝ «You’re my sunshine» տեսահոլովակի հերոսները հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերն են, ինչն Արամ Mp3-ի խոսքերով եղել է կնոջ գաղափարը.
«Տեսահոլովակը որպես այդպիսին ռեժիսոր չունի, մենք՝ բոլորս ենք դրա ռեժիսորը: Այս երգի համար նման տեսահոլովակ ստեղծելու գաղափարը, անկեղծ ասած, կնոջինս է, կարծում եմ այն շատ համահունչ է այս երգին,- նշեց երգիչն ու հավելեց,- պետք է ասեմ, որ շատ արագ է տեղի ունեցել նկարահանումները, բոլորիս խիստ զբաղվածության արդյուքնում տեսահոլովակի նկարահանումները իրականացրեցինք մյուս նկարահանումների ընդմիջումներում»:
Արամ Mp3-ն նկատեց, որ տեսահոլովակի հերոսների շարքում շատերն են բացակայում. «Որքան էլ մեծ թվով հերոսներ ունենք այս տեսահոլովակի համար, բայց պետք է ասեմ, որ նախատեսված էր, որպեսզի նրանք ավելի շատ լինեին, սակայն նրանցից շատերը որոշակի գործեր ունեին կամ քաղաքում չէին, որի պատճառով էլ չստացվեց նրանց մասնակցությունը: Օրինակ Գարիկը նույն այդ օրը խիստ գրաֆիկով նկարահանումների էր, ինչի պատճառով էլ ստիպված եղանք առանց նրա իրականացնել տեսահոլովակի նկարահանումները: Նշեմ նաեւ, որ հատուկ ոչ մի բեմականացում չի եղել, յուրաքանչյուր արտիստ ինքն է մտածել, թե ինչպես է ուզում ներկայանա. այդ օրը ով գալիս էր նկարահանվելու, հետո շատ ուրախ տրամադրությամբ հետ էր գնում աշխատանքի»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



