Ադրբեջանում մարդու իրավունքների ցածր ցուցանիշները հաշվի առնելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են կոչ անել միջազգային հանրությանը` բոյկոտել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթը:
«Ադրբեջանը խաղաղ ցուցարարներին բանտարկելով չի կարող իրեն ներկայացնել իբրև իրավունքները հարգող ժողովրդավարական պետություն: Վարչակարգը պետք է իմանա, որ «Եվրատեսիլ»-ի նման «փայլփլող» իրադարձությունները չեն կարող քողարկել երկրում մարդու իրավունքների ոտնահարումների փաստերը».- ասել է Amnesty International-ի ներկայացուցիչը:
Կարծես թե միջազգային կազմակերպությունները Ադրբեջանին հանգիստ չեն տալիս: Եվրատեսիլին Հայաստանի չմասնակցելու թեմային պարբերաբար անդրադառնում են հեղինակավոր պարբերականներն ու կայքերը, ինչպիսիք են BBC-ն ու The New York Times-ը:
«The New York Times»-ը գրել էր. «Սկզբում թվում էր, թե հայերը ցանկանում են գնալ Ադրբեջան, բայց սահմանի վրա հայզինվորի սպանությունը հիմք դարձավ, որ հայ երգիչները հրաժարվեն մասնակցել մրցույթին, և Հանրային հեռուստաալիքը հայտնեց, որ Հայաստանն այս տարի մրցույթին չի մասնակցելու»:
BBC-իի կայքում Եվրատեսիլին չմասնակցելու փաստը անմիջականորեն կապվում է Իլհամ Ալիևի արած այս հայտարարության հետ. «Ադրբեջանի գերագույն թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»:
Փաստորեն, չմասնակցելով մենք ավելի ենք շահել, քանզի աշխարհում սկսել են բացեիբաց խոսել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու Ադրբեջանում հայատյացության առկայության մասին:
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/03/blog-post_6068.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել