Հայտնի է, որ Էլթոն Ջոնը մտադիր է այցելել Ռուսաստան և անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ռուսաստանում սեռական փոքրամասնության խնդիրները և իրավունքները, տեղեկացնում է bagnet.org-ը:
Նրանց միջև հեռախոսային պայմանավորվածություն է կայացել, այն բանից հետո, երբ ինչ-որ արկածախնդիրներ զանգել են հայտնի երգչին և երկար զրուցել նրա հետ ՌԴ նախագահի անունից:
Ինչ վերաբերում է նրանց իրական զրույցին, ապա այն մեկնաբանել է երգչի ամուսինը՝ Դևիդ Ֆերնիշը:
Նա ասել է, որ Պուտինը բավականին բարեկիրթ անձնավորություն է՝ ավելացնելով, որ խոսքը, իհարկե, Պուտին մարդու, ոչ թե քաղաքական գործչի մասին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



