Newmag.am-ը գրում է.
Վերջին ամսվա ընթացքում Էդդի Անեմյանի անունը միջազգային ֆեշն մամուլում շատ էր շրջանառում: 24-ամյա ֆրանսահայ դիզայները նախորդ տարվա հունվարին հաղթող էր ճանաչվել «H&M» ապրանքանիշի երիտասարդ դիզայներների մրցույթում, այժմ էլ թողարկվեց նրա կապսուլային հավաքածուն: Ոգեշնչման աղբյուրի, հայկական արմատների և իր երազանքների մասին Էդդին պատմեց newmag-ին տված հարցազրույցում:
– Ֆեշն աշխարհին Էդդի Անեմյան անունը հայտնի դարձավ անցած ձմռանը, երբ դու հաղթեցիր «H&M» ապրանքանիշի մրցույթում: Այժմ էլ թողարկվեց քո հավաքածուն՝ շվեդական ֆեշն հսկայի համար… Ի՞նչ տվեց քեզ այս հաղթանակը:
– Այս հաղթանակը ուշադրություն սևեռեց իմ աշխատանքին: Այն ինձ մեծ ճանաչում բերեց, բազմաթիվ հրապարակումներ եղան հեղինակավոր ֆեշն կայքերում, ֆրանսիական և միջազգային մամուլում: «H&M»-ը տարածում էր ոչ միայն սեփական բրենդը, այլև իմ անունը, ինչի համար ես չափազանց ուրախ եմ: Հաղթանակը և հետագա արձագանքները մամուլում և համացանցում ինձ վստահություն տվեցին, ես համոզվեցի, որ իմ աշխատանքը դուր է գալիս մարդկանց: Ոչ պակաս կարևոր է նաև մրցույթի հաղթողին հատկացվող գումարը, որը որոշ ժամանակ անց ես կներդնեմ իմ սեփական գործում:
– Պատմի՛ րհավաքածուիդ գաղափարի և տեխնիկական առանձնահատկությունների մասին:
– Հավաքածուի ոգեշնչման աղբյուրներն են իտալական կինոն և դերասանուհի Թիլդա Սվինթոնը: Ծաղկավոր գործվածքները կտրտված են երկարությամբ, ապա շերտ առ շերտ կրկին կարված, ինչի շնորհիվ ստեղծվում է նոր պատկեր: Այն բարդ է, այդ պատճառով որոշ դեպքերում համադրել եմ մինիմալիստական սև և սպիտակ հագուստների հետ:
– Քո ֆեյսբուքյան էջում նշված է «Dior»-ում և «Balenciaga»-ում քո աշխատանքային փորձի մասին. կներկայացնե՞ս մեծ նորաձևության տներում քո աշխատանքը:
– «Balenciaga»-ում անցած տարի վերապատրաստվում էի, այս տարի ինթերն եմ «Dior»-ի ստուդիայում: Շատ հետաքրքիր է աշխատել պրոֆեսիոնալ մոդելավորողների թիմում: Նրանց օգնում եմ կրեատիվ պրոցեսների ընթացքում և հագուստը փորձելու ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




