Hartak.am-ը գրում է.
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն, որ Սևանա լճում` Բերդկունք գյուղի մոտակա ափին, նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ջրահեղծ եղած տղամարդու դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, որպես անհայտ կորած որոնվում էր հոկտեմբերի 17-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Նյութի աղբյուր՝ http://www.hartak.am/arm/index.php?id=49247
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել