Կտրուկ սրվել են հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ու չնայած դեռևս միայն դիվանագիտական մակարդակում, բայց կողմերը արդեն սկսել են միմյանց նկատմամբ չոր գործողությունների դիմել։
Այսպես, ԱՄՆ սենատը ընդունեց Մագնիտսկու ցուցակ կոչվող ուղղումը՝ Ջեքսոն-վենիկի օրենքի մեջ, որով մի շարք ռուսական պաշտոնյաներ և անհատներ զրկվում են ԱՄՆ-ի մուտքի վիզայից, իսկ նրանց բանկային հաշիվների վրա կալանք է դրվում։ Ընդ որում, այյս ցուցակը վերջնական չէ և նախատեսվում է, որ դրա մեջ նշված անուններին կարող են ավելանալ նորորը։
Ի պատասխան այս օրենքի՝ Լավրովը Քլինթոնի հետ, ըստ երևույթին, տապալված բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը ևս կկազմի այն ամերիկացիների ցուցակը, ովքեր մարդու իրավունքներ են խախտել, և կկիրառի համարժեք սանկցիաներ նմանների նկատմամբ։
Այս ամենը ես ուղղակիորեն կապում եմ սիրիական նոր զարգացումների հետ։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ռուսական սևծովյան նավատորմի նավախումբը, ժամանելով սիրիական Տարտուս նավահանգիստ, հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել իր ուղին դեպի Անենյան ծոց, այլ կմնա Տարտուսում։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու դա արվեց. այսօր հայտնի դարձավ, որ Սիրիայի ափերի մոտ է ժամանել նաև ամերիկյան ավիակիրը՝ իրեն ուղեկցող նավատորմով։
Սա դեռ միայն սկիզբն է, Սիրիական ճգնաժամը նոր-նոր է մտնում վճռական փուլ, ու այս պահի դրությամբ առավելությունը դեռ ԱՄՆ-ի կողմում է, և շատ բան կախված է նրանից, թե որքան պինդ կգտնվեն Պուտինի նյարդերն ու իշխանությունը։
Կից նյութն`այստեղ