Դավիթ Պիպոյան. Հայաստանը լուրջ խնդիրներ ունի պարենային իրավունքի ոլորտումPanorama.am-ը գրում է.

Հայաստանում պարենային իրավունքի հետ կապված լուրջ խնդիր կա: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը: Մասնագետը բացատրում է՝ պարենային իրավունքը մարդու իրավունքն է ունենալու՝ անվտանգ, որակյալ, սննդային արժեք ունեցող, տնտեսապես հասանելի սնունդ:

«Որոնողական կայքերում հայատառ գրեք «պարենային իրավունք»: Որևէ գրվածքի չեք հանդիպի: Դա արդեն փաստում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը լուրջ խնդիրներ ունի պարենային իրավունքի ոլորտում»,-ասաց նա:

Փորձագետն ընդգծում է, որ պարենը միակ մատրիցան է, որի հետ կյանքի առաջին օրվանից մինչև վերջին պահը մարդը սերտ կապի մեջ է: Կամայական երկրի համար պարենային ապահովությունն ու անվտագությունը ռազմավարական խնդիր է, իսկ պարենի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Օրինակ, եվրոպական երկրներում կա պարենային իրավունքի ամբիոն, պարենային իրավունքի փորձագետներ, ասոցիացաներ, մարդիկ ու կազմակերպություններ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ:

«Պարենի իրավունքի ոտնահարումը ոչ միայն առողջությանը վնաս հացնելն է, այլև ինքնասիրությանը կամ քո սկզբունքներին հակասելը: Այստեղ Հայաստանը լուրջ անելիքներ ունի, որովհետև պարենային իրավունքը սկսվում է պարենային ապահովությունից, դրա հասանելիությունից»,-ասաց Դ. Պիպոյանը:

Պարենի իրավունքը ագրարային քաղաքականության կարևորագույն մաս է կազմում, իսկ ԵՄ-ի կողմից իրականացվող ֆինանսավորման 32 տոկոսը տրամադրվում է ագրարային քաղաքականությանը, որովհետև այդ ոլորտը չի կարելի թողնել ինքնահոսի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել