Tert.am-ը գրում է.

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված 11 անձանցից 4-ը կալանավորվել են։

Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, բոլոր կասկածյալները ցուցմունք են տվել։ Նրանցից 6-ն ազատ են արձակվել։ Մեկը ստորագրությամբ է ազատ արձակվել։

Դատավորը նաև 9 անձի ձերբակալության օրդեր է տվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում հանրահավաքից առաջ երկու պայթյուն էր որոտացել: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 97 մարդ, ավելի քան 500-ը՝ բուժօգնություն ստացել։

Պայթյուններն իրականացրել էին երկու մահապարտ ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել։

Անկարայի դատարանն ամբողջովին արգելել է Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին նյութերի հրապարակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել