Արդեն մի քանի օր է, ինչ թվիթերում իրականացվում է ռուսական օդաչուներին աջակցելու «ակցիա»:
«Ակցիան» միանգամից զարգացավ՝ ներգրավելով հայտնի բլոգերներ, միկրոբլոգերներ, հայտնի լրագրողներ հասարակական գործիչներ և այլն:
Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ: Ուրեմն, թվիթերյան ակտիվ դեմքերից մեկն առաջարկեց ինչ-որ ակցիա սկսել, ինչ-որ մի բան անել և հարցրեց, թե այդ կապակցությամբ ինչ առաջարկներ կան: Ի պատասխան այս հարցին՝ մեկ այլ ակտիվ թվիթերյան օգտատեր առաջարկեց օդաչուի սաղավարտ նկարել և տեղադրել որպես ավատար: Տղերքը, բնականաբար, հումոր էին անում և ինչ-որ պատրիոտիկ, համառուսական լացակումած ակցիա իրականացնելու նպատակ չունեին։
Եվ հենց այստեղից էլ սկսվեց իսկական ближный бой-ը: «Ակցիային» միացան որոշակի թվով մարդիկ, ու ձևավորվեց երկու ֆրոնտ՝ ակցիայի կողմնակիցներ ու քլնգողներ: Մի մասը լուրջ դեմքերով մեղադրում էին մասնակիցներին՝ պուտինյան ռեժիմի կողմից Սիրիայում իրականացվող վայրագություններին աջակցելու համար, իսկ կողմնակիցներն էլ չէին հասկացել ակցիայի հումորային բովանդակությունն ու փոխում էին ավատարները սաղավարտների նկարներով՝ ի պաշտպանություն Սիրիայում ռուսական օպերացիայի:
Նկարների տակ իրար քրֆոցին անպակաս էր բնականաբար։
Ակցիային միացել էին նաև մեդիա-պրոդյուսեր Կոնստանտին Ռիկովը, «Newsmedia» հոլդինգի ղեկավար Արամ Գաբրիելյանովը, Մարիա Կատասոնովան և այլն: Անկեղծ ասած, չգիտեմ՝ Արևմուտքը նայում ու ժպտում էր, թե՝ ոչ. բայց հայտնի լրագրողուհի «Russialies»-ի հիմնադիր Ջուլիա Դեվիսն անդրադարձել էր այս ամենին: Վերջինս գրել էր, որ այս ակցիան իրականացնում են ռուս պրոպագանդիստները, որպեսզի աջակցեն ռուսական օդաչուներին, որոնք ռմբակոծում են ամբողջ Սիրիան: Նրա գրառումը համեմված էր ռուս ազգի հասցեին հայհոյաքֆրտոցներով: Մի քանիսը թեզեր էին կառուցում, որ սա հենց ռուսական քարոզչամեքենայի ձեռքի գործն է, և ժողովրդին մոլորեցման են տանում:
Իսկ ո՞ւր էին էդ ընթացքում էս բորշչն էփած տղերքը: Իհարկե, թվիթերի մի անկյունում ծխում ու մտածում էին, թե մի բոց թվիթը մինչև ուր և ինչքան պիտի գնա, մինչև ինչ կալիբրի գործիչ պետք է լուրջ դեմքով վերլուծի տեղի ունեցածը, ու ընդհանրապես CNN-ն ու Риа Новости-ն երբ պիտի դիտարկեն հարցը համամոլորակային տեսանկյունից:
Բայց ամենախնդալուն ռուսական կայքերից մեկի «նեղացած» անդրադարձն էր էս տղերքին: Գրել էր՝ ինչքա՜ն հիմար են «չար կատակ» անողները (ում համար չար, ում համար բոց), նրանք կարող էին սրա փոխարեն սերունդ կրթել (չէ մի չէ, ամանները լվային):
Ի/նչ սաղավարտ, ի՞նչ Արևմուտք, ի՞նչ Պուտին, հարգելի՛ ռուսներ, սթափվեք։