Այսօր աղքատության վերացման միջազգային օրն է։ Գալուստուկավոր ու թանկ կոստյումներով կամ կոստյումչիկներով տիկնայք և պարոնայք,ում հագուկապի գնով երեք աղքատ ընտանիք կհարստանա կամ գոնե տուն կունենա, մտածում են, թանկ ուտելիքով սեղղանների շուրջ, թե ինչպես վերացնեն աղքատությունը։

Սա թերևս կյանքի ամենաաբսուրդ երևույթներից մեկն է։ Այն մարդիկ ովքեր երբեք չեն զգաղել աղքատության համը, ովքեր կյանքից հարվածներ չեն զգացել բնականաբար պետք է պոպուլիզմով զբաղվեն և իրենց թանկանոց մատանին սեղանին կտկտացնելով՝մտահոգ դեմք պետք է ընդունեն, իսկ այն աղքատ մարդիկ ովքեր հարստացել են, այդ պոպուլիստներից վատ են իրենց պահում։

Ինչևէ աղքատ և հարուստ բաժանումը գալիս է դեռ նոր քարի դարից։ Հավասարություն չկա, իսկ վերջին 2000 հազար տարին մարդիկ սկսեցին իրենց շատ էժան գնահատել, ընդամենը 30 արծաթը բավական է մարդկային հոգին գնելու համար։

Մարդիկ մոռացել են իրենց ամենաթանկ զգացմունքների մասին և ընկել են աշխարհի ջանին։ Ես չեմ կարող ընդունել այդ կերպարն ու չեմ կարող ժպտալ 30 արծաթի դիմաց։ Դե եթե միջազգային օր է եկեք շնորհավորենք։ Շնորհավորում եմ այն մարդկանց ովքեր հորինել են այս օրը։ Ովքեր կրակում են մարդկանց վրա անտեսանելի փամփուշտով ու Սիրիացի փոքրիկին հասցնում են մահվան դուռը։ Ծովի ափին բերանքսիվայր ընկած այդ փոքրիկը հարուստների ու աղքատների սահմանազատման լուռ մարմնացուն էր։

Դրախտային խոստումներ են տալիս այն մարդիկ ովքեր դժոխային քայլեր են անում երկրի վրա։

Մեկը երազում է այֆոն 6s ի մասին, որ ֆբ ում պատմի իր նոր հեռախոաի հնաուավորությունները,իսկ մյուսին նկարում են աֆրիկայում սովալլուկ հայացքով, որ լայք հավաքեն ՖԲ-ում, իսկ այդ փոքրիկը ՖԲ-ի մասին մոտավոր պատկերացում էլ չունի։ Շնորհավոր քեզ էլ փոքրիկ, քո նկարի հաշվին ևս մեկը փող աշխատեց։

Ես չեմ ասում գումար ունենալը վատ է, բայց գումար ունենալուց մարդ մնալը պարտադիր է։ Գումար ունենալու համար արժեքներ ոտնահարելը.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել