Untitled-2Ռեդինգի համալսարանից բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս սուրճի փոխարեն նարնջի հյութ նախընտրել հոգնածությունը հաղթահարելու համար, գրում է Kedem-ը:

Գիտափորձը ցույց է տվել, որ նարնջի հյութը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը: Բացի այդ, գիտափորձի մասնակցիները թարմություն են զգացել այն խմելուց 6 ժամ անց:

Այսպիսով, օրական 240 մլ նարնջի հյութի օգտագործումը բարձրացնում է սթափությունը, կենտրոնացնում ուշադրությունը և արձագանքման արագությունը: Մասնագետներն այս արդյունքը կապում են դրանում առկա ֆլավոնոյիդների հետ, որոնք բարելավում են ուղեղին արյան մատակարարումը և դյուրացնում ուղեղի բջիջների միջև տեղեկատվության փոխանակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել