Քաղաքական «պատերազմում» ընտանիքին խառնելը դիշովկայությունա։
Էսօր esiminch.am կայքում հայտնվեց «Արա Աբրահամյանի ընտանիքը» վերնագրով նյութը, որտեղ հիմնականում դրված էին Աբրահամյանի աղջկա ամառային ֆոտոները ու հեչ էլ զարմանալի չէր, որ բոլորը կդնեն, իսկ հայ տղաները, արգազմ ստանալով, միանգամից պերեպոստ կանեն։
Ես քաղաքական «պատերազմների» մեջ ամեն ինչ հարգում եմ ու ընդունում եմ յուրաքանչյուր քայլ, բայց,երբ քաղաքական գործչին «կպնելու» համար օգտագործվում է ընտանիքը, դա համարում եմ ստորություն ու ոչ մասնագիտական։
Արա էտ նոր հիշեցիք, որ Աբրահամյանը ընտանիք ունի ու կոնկրետ աղջիկ՞ արա բա ասում եք՝ «ընտանիք» ու մենակ աղջկա բաց նկարներն եք դնում՞ էտ աղջիկը ուրիշ ֆոտո չուներ՞ կաամ էտ դնողների ՖԲ ամառային նկարների մեծ մասը էս ոճի են էլի....Բա ինչ էիք ուզում տեսնեիք ռուսական քաղաքկրթությունում մեծացած աղջկա ֆոտոալբոմում՞ (սկի հիմա հայկականում մեծացածների մեծ մասն են նույնը): 
Չի կարելի ընտանիքին կպնել, դա մարդու սրբությունն է ու ոնց դու ես հարգում քո ընտանիքը պետք է նույն ձև հարգես դիմացինի ընտանիքը ու կապ չունի՝ ով է ինքը։ Հիմա, որ սկզբնաղբյուր կայքին մի հատ ճլոտի տան, կվազեն քաղմաս գրելու ու քաղաքական սկանդալ չէ կսարքի...
Ամաչեք, հորը կպնելու համար օգտգործում եք աղջկան, բա դա մարդկայինա, բա դա արդարա՞ դա սրիկայության գագաթնակետնա, երբ կլինի մեր լրատվականները սովորեն, որ չի կարելի անձնական կյանքը ու ընտանիքը խառնել մարդու գործունեության հետ֏...
Հարգելիներս, եթե ուզում եք ձեր ընտանիքը հարգեն, հարգեք ուրիշի ընտանիքը։
Ես անձամբ պաշտպան եմ Աբրահամյանի (չնայած,ո ր Աբրահամյանը հայտնությունը իմ համար խնդալու էր նույնիսկ) աղջկան ու իրա նկարների մեջ արտասովոր բան չտեսա, իսկ տեսահոլովակը լավն էր...
Ու մի մոռացեք՝ ուրիշի ընտանիքը «կեղտոտ» ցուցադրելու փորձով, դուք ավելի եք կեղտոտվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել