Դե բավակա՛ն է ցեղակրոնությունը նույնականացնեք նացիզմի ու ֆաշիզմի հետ: Դրանց տարբերությունն ակնհայտ է։
1. Ի տարբերություն ն/ֆ-ի՝ ցեղակրոնությունը չունի ծավալապաշտական բնույթ, և այն ուղղված էր բացառապես ազգի ֆիզիկական գոյության պահպանմանը:

2. Ի տարբերություն ֆաշիզմի՝ ցեղակրոնության մեջ այլ ազգերի ու դրանց մշակույթի նվաստացման ոչ մի ակնարկ չկա, չի ֆետիշացվում սեփականը, ընդհակառակը՝ փորձ է արվում գտնել սեփական սխալները, միայն վերարժևորել սեփական արժեքները:
(«Ժողովուրդներն ապրում են իրենց, ստեղծագործում մարդկության համար: Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը: Ժողովուրդներն ստեղծագործելու պարտականություն ունեն, հետևաբար և ապրելու իրավունք» -Նժդեհ):
3. Նացիզմում կա երեք սկզբունք՝ գերմանոմանիա, հակասեմիթականություն, ռուսաֆոբիա, այսինքն՝ առկա է այլատյացություն և հրեաների ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳԻՐ: Գտեք ցեղակրոնության մեջ նման բան: Չեք գտնի…բացառությունը 20-րդ դարասկզբին հայերի ցեղասպանության ծրագիրն իրակամացրած թուրքերն էին, այն էլ քոչվորների կառավարությունը միայն: Այս մասին է վկայում Վլադիմիրի բանտից ԳԽ նախագահ Վորոշիլովին ուղարկած Նժդեհի նամակը: Ցիտում եմ. «իմ կյանքը եղել է պայքար ավատական Թուրքիայի՝ ժողովուրդների և մշակույթների պատմական դահիճի դեմ: Իմ ամբողջ գործունեությունը պայմանավորված է եղել իմ ժողովրդի կեսը բնաջնջած Թուրքիայի դեմ անհաշտ և արդարացի ատելությամբ»: 
Թուրք էթնոսի բնաջնջման ծրագիր չկար: Որպես մեջբերում կցիտեմ Նժդեհի խոսքերը. «Եղեք անխնա ձեզ դիմադրողների նկատմամբ և մարդ եղեք կանանց, երեխաների և ծերերի նկատմամբ»:
3. Էնդոգամիայի դիրքերից հանդես գալը, ի տարբերություն մյուս գաղափարախոսությունների, պայմանավորված էր ժամանակաշրջանով, ցեղասպանությունը, դրանից առաջ և հետո ծայր առած մեծածավալ արտագաղթն ու գաղթօջախներում ձուլվելու վտանգը դամոկլյան սրի նման կախված էր հայ ժողովրդի ֆիզիկական գոյության գլխավերևում: Էկզոգամիայի մերժումը ժամանակի հրամայականն էր:

Գոնե այսքանը պիտի որ բավարար լինի չնույնականացնելու համար: Եվ վերջապես, ցեղակրոնությունը կրոնական ուղղություն չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել