Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Բրազիլիայում նախնական հետաքննություն է սկսվել գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ՝ նախընտրական արշավի ժամանակ թույլ տված հնարավոր խախտումների համար:
Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության` հետաքննությունն ընթանում է հոկտեմբերի 7-ից՝ Բարձրագույն ընտրական դատարանի համապատասխան վճռից հետո: Նշենք, որ նախագահին և փոխնախագահ Միշել Թեմերին կասկածում են նախընտրական արշավի ընթացքում գումարների օգտագործման մեջ, որոնք խարդախ սխեմայի միջոցով ստացվել են նավթային հսկա Petrobras-ից:
Հավելենք, որ մեղադրանքների հաստատման դեպքում Ռուսեֆը կարող է զրկվել նախագահական մանդատից:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=68741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



