Խորհրդային Հայաստանի պետական գործիչներից են Սարգիս Կասյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը: Ի տարբերություն վերջին երկուսի՝ Կասյանն այն գործիչներից է, ով իր սեփական ձեռքերով է գրել իր ժողովրդի սև էջերը: Նա եկել էր Հայաստան, որպեսզի իրականացներ պառակտիչ աշխատանքներ: Թուրք-հայկական պատերազմի ժամանակ Սարգիս Կասյանը քայքայիչ ու կազմալուծող աշխատանք էր տանում հայկական բանակի թիկունքում: Նա ամեն ինչ անում էր սեփական ժողովրդին ստրկացնելու համար: Սարգիս Կասյանը` որպես Հեղկոմի նախագահ, ոչինչ չարեց Հայաստանում բռնությունների ալիքը մեղմելու համար, պետական ապարատի, բանակի համար թալանում ու կեղեքում էին սեփական ժողովրդին, բռնագրավում էին մարդկանց ունեցվածքը, փշրում, ջարդում ու հողին էին հավասարեցնում տասնյակ տարիների ընթացքում արդար աշխատանքով կուտակածը: Պատրաստ էր հանուն «Համաշխարհային հեղափոխության» շահերի զոհել թե՛ Հայաստանը, թե՛ հայությանը: Դա բողոքի ալիք բարձրացրեց ժողովրդի մոտ, և նա հեռացավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/896080127149850?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել