4101823Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիայում օդաչուների փրկության վերաբերյալ համատեղ գործողություններ ձեռնարկելուց։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

«Մենք բարձրացնում ենք օդաչուներին փրկելու հարցը։ Աստված մի՛ արասցե, եթե վաղը տեղի ունենա աղետ որևէ ինքնաթիռի հետ, որը պատկանում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքին։ Աստված մի՛ արասցե, եթե ինքնաթիռը խոցվի, և օդաչուն վայրէջք կատարի ԴԱԻՇ-ի վերահսկած տարածքներից մեկում»,- ասել է Անտոնովը:

Անտոնովի խոսքերով՝ ամերիկյան կողմը կտրականապես հրաժարվել է փոխգործակցությունից։ Նա նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը սահմանափակվում է միայն անվտանգ թռիչքների հանդեպ ռազմական գերատեսչությունների միջև շփումներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել