Բասկետբոլիստ Լամար Օդոմը՝ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը, 3 օրվա կոմայից հետո ուշքի է եկել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Օդոմի հետ կատարվող դեպքերի ընթացքին ծանոթ աղբյուրին:
Նշվում է, որ Օդոմը գիտակցության է եկել և Քլոե Քարդաշյանին ասել է «ողջույն»:
Հայտնի չէ՝ Օդոմը կրկին կորցրել է գիտակցությունը, թե ոչ, և որքան ժամանակով է ուշքի եկել: Ներքին աղբյուրը նաև նշում է, որ Քլոե Քարդաշյանն Օդոմի հետ կարճ երկխոսության ժամանակ նրան իր սիրո մասին խոսքեր է ասել: Աղբյուրի խոսքով՝ ի պատասխան՝ Լամարը թարթել է աչքերը:
Վերջին տեղեկությամբ՝ Լամար Օդոմը գիտակից է և հատուկ դիմակ է կրում շնչելու համար: Սակայն նրա կենսական օրգանները լրջորեն վնասված են, ինչի մասին վերջերս հայտնել էր Քլոե Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



