Panorama.am-ը գրում է.
System of a Down հանրահայտ ռոք խումբը մրցանակը կստանա Wake Up the Souls շրջագայության միջոցով արդարության վերականգնմանը նպաստելու համար: Այս մասին գրում է Parajanov.com-ը:
Ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորական նամակ է հղել System of a Down խմբին` Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին արժանանալու կապակցությամբ։Նամակում մասնավորապես նշվում է. «Ուզում եմ շնորհավորել System of a Down խմբին` կինոգործիչներ Սերգեյ Փարաջանովի և Միխայիլ Վարդանովի անվան մրցանակին արժանանալու համար: Ուրախ եմ տեղեկանալ, որ խումբը պատրաստակամություն է հայտնել օգնելու վերականգնել Վարդանովի «Փարաջանով. վերջին գարուն» ֆիլմը։ Այն ստեղծվել է արգելքների պայմաններում և ապացուցում է, որ արվեստի ուժը կարող է հաղթահարել ցանկացած սահմանափակումներ: Ես կոչ եմ անում մյուսներին ևս միավորվել այս կարևորագույն նախաձեռնության շուրջ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



