268825.501Ժողովրդական բարձրագույն դպրոցները իրականացնում են մեծահասակների համար նախատեսված տարբեր կրթական ծրագրեր, սակայն այդ ծրագրի արդյունքում մեծահասակը, որը մասնակցել է այդ կրթական գործընթացին, ակադեմիական որևէ աստիճան չի ստանում: Շարժումը, որը հանգեցրել է նման հաստատությունների հիմնադրմանը, սկսվել է դեռևս 19-րդ դարում: Շարժման հիմնադիրը դանիացի գրող, բանաստեղծ, փիլիսոփա Գրունդվիգն էր, ով նաև հոգևորական էր: Այս դպրոցների հիմնադրման գաղափարն առաջացավ նրա մոտ ֆրանսիական հեղափոխությունից հետո, քանի որ, ինչպես գիտենք, ֆրանսիական հեղափոխության արդյունքում սկսվեց լուսավորչական դարաշրջանը, երբ խրախուսվում էր հանրային կրթությունը, մարդկանց լուսավորությունը և այլն: Ոգևորված այս մտքերից՝ Գրունդվիգի մոտ գաղափար է առաջանում, որի հիմքում ընկած էր կրթության պոպուլյարիզացիան. նա վերցնում է անգլիական փակ դպրոցների ձևը, կոնցեպտը՝ փորձելով դա կիրառել դանիական իրականության մեջ: Եվրոպայում առաջին նմանատիպ դպրոցը հիմնվել է 1844թ., Դանիայում…

Գերմանիայում, օրինակ, այս դպրոցներն ունեն ասոցացիա, և Գերմանիայի մեծահասակների կրթության ասոցացիան հենց ժողովրդական բարձրագույն դպրոցների միությունն է, որը փորձում է ավելի օրենսդրական դաշտի վրա ազդել, օր.՝ կառավարությանն օգնում է մեծահասակների կրթությանն օժանդակող օրենսդրական դաշտ ունենալ, քաղաքականություն իրականացնել, շարունակաբար ազդել պետության վրա, որպեսզի պետությունը բավարար միջոցներ հատկացնի մեծահասակների կրթության իրականացման համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել