rudigarcia-cropped-15eerjhtv8zvl156wsr8v8w9k7«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի կարծիքով՝ «Յուվենտուս»-ը շարունակում է ֆավորիտ լինել Ա Սերիայում, չնայած թիմն անհաջող է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում:

Թուրինյան ակումբն իր ակտիվում ընդամենը 8 միավոր է գրանցել 7 տուրերից հետո և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: «Ռոմա»-ն 14 միավորով 4-րդ տեղում է: Առաջատար «Ֆիորենտինա»-ն 18 միավոր է վաստակել:

«Ա Սերիայում ֆավորիտ է «Յուվենտուս»-ը: Բացատրեմ, թե ինչու եմ այդպես մտածում: Թուրինցիները 4 անգամ անընդմեջ նվաճել են սկուդետոն: Այնպես որ, նորմալ է նրանց ֆավորիտ համարելը:

Սակայն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիան ավելի բաց է դարձել և ավելի շատ թիմեր հնարավորություն ունեն պայքարել տիտղոսի համար: Մենք կփորձենք անակնկալ մատուցել: Որպեսզի մրցաշրջանը հաջող ստացվի, պետք է խուսփել վնասվածքներից»,-Football Italia-ն մեջբերում է Գարսիայի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել