PHOTO_LABEL-Recovered3-1024x6642009 թվականի սպետեմբերին Հայաստան — Բոսնիա և Հերցեգովին հանդիպման ժամանակ, երբ մեր հավաքականը պարտվում էր 0-2 հաշվով, ՖԱՖ-ը իրականացրեց բողոքի ակցիա, սպիտակ թաշկինակներով, սուլոցներով վանկարկումներով պահանջեց հեռացնել հավաքականի գլխավոր մարզչին: Դրանից հետո, 2010 թվականի հավաքականը գլխավորեց Վարդան Մինասյանը: Վարդան Մինասյանի օրոք մեր հավաքականը ապրեց իր վերելքը: Կարգավորվեց խաղը, եղան բազմաթիվ հաղթանակներ, ժողովրդի մեջ արթնացավ հավատը մեր ֆուտբոլի նկատմամբ: Մինասյանի օրոք մեր հավաքականը մինչեվ վերջ պայքարեց Եվրո 2012-ի և ՖԻՖ 2014 եզրափակիչ փուլերին մասնակցելու ուղեգրերի համար: ՖԻՖԱ-ի անդամ երկրների հավաքականների մեջ դարձանք 36-րդ ամեանուժեղ հավաքականը:
Մինասյանի հեռանալուց հետո հավաքակնը գլխավորեց Շվեյցարացի Բ. Շալանդը այնուհետև Ս. Հովսեփյանը: 2 մազիչները «միահամուռ ուժերով» մեր հավաքականին «գլորեցին անդունդը»:
2015 թվականի հոկտեմբեր ամսին, երբ մեր հավաքականը պարտվում էր Ալբանիայի հավաքականին տանը՝ 0-3 հաշվով, ՖԱՖ-ը իրականացրեց բողոքի ակցիա, պահանջելով նոր մարզիչ, թասիբով ֆուտբոլ ու արդյունք:
Պատմությունը կրկրնեց, մենք կրկին կանգնած ենք կոտրված տաշտակի առջեվ ու հոսով ենք, որ գալիք ընտրական փուլին մեր հավաքականը կպատրաստվի լավ ու մենք կտեսնենք այն ֆուտբոլը, որ միշտ սիրել ենք տեսնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել