Տատս սիրում էր ձեռքով լվացք անել:
Շատ ժամանակ մեքենան չէր միացնում, ընկնում էր լվացքի ջանը, ձեռքերով տրորում :
Ասում էր, կնիկը պետք ա ամիսը մի քանի անգամ ձեռքով լվացք անի տաշտի վրա կռացած, որ մեջը կուտակվածը ջրին պատմի, արցունքներն էլ խառնվեն օճառաջին, տանես թափես՝ մարդ չիմանա....
Ասում էր՝ ինչքան մեջիդ հեռսը շատ էղնի, էնկան լվածքը պոձառ (պայծառ ) կեղնի :
Նաև սիրում էր խոսել սիրած մարդկանց շորերի ու շքի հետ...
Շոր կար արագ արագ տրորում էր, ձեռքի հետ էլ թաքուն գրող չափում, գցում մաքրաջրելու:
Շոր էլ կար, ժամերով ու մեծ սիրով մանրակրկիտ լվանում էր, բարձրացնում վերև, պահում լույսին, նորից գցում ջրի մեջ ,հատիկ- հատիկ լվանում...)))
Ես շատ ուշ հասկացա, որ տատիս լվացքը ինչքան պայծառ էր ստացվում, էնքան մեջի կուտակված դարդն ու ցավը ուղիղ համեմատական էր լվացքի պայծառությանը:
Ուզում եմ ասել, որ էսօր իմ հերթն էր ձեռով լվացք անելու:
Իմացած լինեք՝ օգնում ա ցանկացած հոգեթերապևտից առավել....
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/807425.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել