Մի անգամ Կոմիտասը Լոռի է մեկնում երգահավաք առաքելությամբ: Գտնելով հորովելի կատարումով հայտնի գյուղացու տունը` խնդրում է, որ նա երգի: Գյուղացին կտրականապես հրաժարվում է և անդրդվելի մնում իր դիրքորոշման մեջ: Ոչ գյուղապետի առաջարկը և ոչ էլ հոգևորական Կոմիտասի խնդրանքը դեր չեն խաղում: Առավոտյան գյուղացին հորովելի կատարումով եզը դուրս է հանում գոմից: Կոմիտասը շտապ նոտայագրում է երգը: Եվ հետո հարցնում, թե ինչու երեկ հրաժարվեց երգել: Գյուղացին բացատրում է, որ երեկ երեկոյան եզը հոգնած վերադարձել էր դաշտից և, եթե երգեր, եզին կթվար, թե արդեն առավոտ է և հասել է գործի մեկնելու ժամը: Ապա մի խորացեք էս պատմության ծալքերից ներս:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/apres.zohrabyan/posts/4995120238248
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել