Մարտիրոս Սարգսի Սարյան (փետրվարի 28 (16),1880թ., Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն -մայիսի 5 1972թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեծ նկարիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945 - 51)։
Սարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։
1895-ին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ. Արծաթպանյանի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904-ին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901-ին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902-ին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903-ին ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի «Դիմանկարի արվեստանոցում»։ Ուսումնառության տարիներին մոտիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակության է ունեցել նրա՝ առաջադեմ մտավորականի և քաղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։

Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910-ին եղել է Կոստանդնուպոլսում, 1911-ին՝ Եգիպտոսում, 1913-ին՝Պարսկաստանում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։
1915-ին, Մեծ Եղեռնի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել էԷջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետևանքով և տեսածի ծանր տպավորության տակ հոգեկան ցնցում է ստացել։ Հովհաննես Թումանյանի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխել են Թիֆլիս՝ հիվանդանոց։ 1916-ին, Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Ե. Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վ. Սուրենյանցի հետ ձևավորել Վ. Բրյասովի «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, 1919-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921-ին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թ-ի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է ԵրևանիԿոմիտասի անվան պանթեոնում։ 1967-ին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես և Տրետյակովյան պատկերասրահում, ԱՊՀերկրների տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի,Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել