«Քլոե եւ Լամար» ռեալիթի-շոուի վերջին սերիաներից մեկում Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոեն եւ նրա բասկետբոլիստ ամուսինը քննարկում են, արդյոք արժե՞, որ վերջինն ընդունի Թուրքիայում խաղալու հրավերը:
Քլոեն անհանգստացել է, որ թուրքական թիմում Լամարի խաղը կարող է անհանգստացնել իր հայ երկրպագուներին: Նրան աջակցել է եղբայրը` Ռոբ Քարդաշյանը, ով հավաստել է քրոջը, թե նման քայլն «անտեղի ու տարօրինակ է իրենց ընտանիքի համար»: Քիմ Քարդաշյանն էլ անցել է եղբոր կողմը` հիշեցնելով, որ իր հայտնվելը թուրքական հանդեսի շապիկին մեծ վեճեր էր առաջացրել:
«Ես չեմ ցանկանում պատճառ դառնալ, որ նա Թուրքիա չգնա: Ես շատ եմ մտածում Թուրքիայի մասին, որովհետեւ հայուհի եմ»,- ասել է Քլոեն:
Կարծես թե Քարդաշյանները սկսում են օգտագործել իրենց հայ լինելու հանգամանքը և դրանով իրենց ռեյտինգ բարձրացնելու հնարավորություն ստեղծում:
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/03/blog-post_12.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել