Էս խաղող հանձնող գյուղացիքից ավելի ժլատ ու համառ մարդ չեմ տեսել։ Դրանց ագահությունն ու համառությունն էնքան ուժեղ են, որ հատում են զոռբայության սահմանը։ Այո-այո, ես չեմ պատրաստվում պոպուլիստական բաներ ասել, թե բա խեղճերը հողի հետ կռիվ են տալիս, հիմա էլ սրիկա գործարարները չեն մթերում բերքը։
Նոր էլ կարդում եմ, մեկը գանգատվում ա, թե անցած տարի 230 դրամով էին մթերում, իսկ հիմա՝ 180-ով միայն, ու իրենց եկամուտը հենց 50 դրամի մեջ ա։ Տո ասա, այ ստոր սրիկա, անցած տարի խաղողի բերքը 5 անգամ ավելի քիչ էր, դրա համար 230-ով էին մթերում, հիմա ի՞նչ, կրակն ե՞նք ընկել ձեր ձեռը, որ էդ տարի թանկը հանդուրժել ենք։ Նշանակում ա՝ անկախ նրանից՝ ինչքան ա եղել բերքը, սրանց թվում ա, որ պետք է վաճառեն եղած ամենաթանկ գնով։
Դրա համար էլ կատաղում եմ, երբ կարդում եմ սրանց նվնվոցները, թե բա բերքը փչանում ա, իսկ սրանք չեն մթերում։ Բերքը փչանում ա՝ էժանով ծախի, թող գնա մինչև փչանալը։ Հենա, մեր խանութում խաղող 240-ից էժան չկա։ Եվրոպական գներ են, սրա հերն եմ անիծել։ Մի երկու տարի առաջ նույն գյուղացին նույն խաղողը 100 դրամով էր ծախում ու գոհ էր, իսկ հիմա, տեսեք-տեսեք, էդ 230 դրամը մինիմալ հնարավոր գինն է՝ վնասով չաշխատելու համար։
Մի խոսքով, ճիշտ են ասում, որ ամեն ժողովուրդ արժանանում է այն իշխանություններին, որին արժանի է։