Panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,405,403 դոլար 472.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77,452,666 ԱՄՆ դոլար 474.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 1,550,000 ԱՄՆ դոլար 474.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 473.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,692,912 EUR 536.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,698,339 EUR 542.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



