Elq.am-ը գրում է.
Երևանում հոկտեմբերի 17-ին կրկին որոշ փողոցներ փակ կլինեն: Համաձայն Երևանի քաղաքապետարանի որոշման՝ «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակում անցկացվող Հեծանվային մարաթոնի կապակցությամբ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00-ի շրջանում փակ կլինեն Հրազդանի մարզադաշտին հարակից կայանատեղիից՝ Իսակովի պողոտան – Սեբաստիայի փողոցի և Իսակ վի պողոտայի ուղեհանգույց – Բագրատունյաց փողոցը դեպի Գ. Նժդեհի հրապարակ:
«Արմենպրես»-ին «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ շուրջ 500 հեծանվորդ, որոնք նախապես գրանցվել էին առցանց համակարգով, առավոտյան ժամը 10:00-ին կմեկնարկեն և կավարտեն հեծանվային մարաթոնը Հրազդան մարզահամալիրին հարակից տարածքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://elq.am/103160.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



