Արքայազն Ուիլյամը սիրելի մորը` արքայադուստր Դիանային հիշելու հնարավորությունը բաց չի թողնում: Բարեգործական գալա երեկույթի ժամանակ Ուիլյամը Դիանային նվիրված հուզական ճառ է արտասանել: Արքայազն Ուիլյամը ղեկավարում է իր մոր հիմնած կազմակերպությունը, որը զբաղվում է ծանր հոգեբանական վնասվածքներ ստացած՝ նախևառաջ հարազատների մահ տեսած մեծերին և երեխաներին օգնություն ցուցաբերելով, գրում է 7 days.ru-ն:
«Այն, ինչ իմ մայրը դեռևս այն ժամանակ գիտակցեց, իսկ այժմ նույնիսկ ավելի քան լավ ես հասկանում եմ` չի լինում առավել ուժեղ ցավ և սարսափելի վիշտ, քան երբ երեխաները կորցնում են ծնողներին, իսկ ծնողները` երեխաներին: Այդ պատճառով էլ իմ մայրն ուղիղ 21 տարի առաջ բացեց և գլխավորեց նման ողբերգությունների զոհերի համար Բարեգործական հիմնադրամը»,- ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել