Картинки по запросу հէցԲիզնես-աշխարհում հայերը միշտ էլ աչքի են ընկել, այ ռուսները մի նորմալ բիզնեսմեն չունեն, ով էլ ռուս ա, կամ տատն ա հայ եղել, կամ էլ հրեա ազգի ներկայացուցիչ ա: Հիմա ռուսի սապոգ Բիբինն իրա փայ ուկրաինական բորշը կերավ ու ՀՀ-ից գնաց, սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ռուսները բիզնես անել չգիտեն:

Էս բացասական ֆոնին ազգությամբ հայ Սամվել Կարապետյանը գնեց ՀԷՑ-ը: Նայում եմ էս մարդու բիզնես-ուղուն ու մտածում եմ, որ ինքը կարա այնպես կառավարի այդ կառույցը, որ վերջինս չփլուզվի, դե մյուս կողմից էլ՝ հայ ա, մի քիչ մեղմ կվերաբերվի էդ կառույցին, ու հուսանք՝ հարստահարելու համար չի օգտագործի:

Հայ ու լավ բիզնեսմեն լինելը, սակայն, հանգիստ լիելու գրավական չէ: Մենք պետք է ուշի-ուշով հետևենք ՀԷՑ-ի գործընթացին, և եթե պահանջվի, հային էլ պետք է ուղարկենք Բիբինի մոտ:

Հ.Գ. Տաշիր քաղաքին էլ որ նայում եմ, հույսերս կրկնապատկվում են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել